Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ուկրաինական մեդիախմբերը ռուսական հեռուստաընկերություններին օբյեկտիվության կոչ են անում

Ուկրաինական մեդիախմբերը ռուսական հեռուստաընկերություններին օբյեկտիվության կոչ են անում
03.03.2014 | 13:27

Ուկրաինական չորս մեդիախմբերի ղեկավարներ հանդես են եկել բաց նամակով՝ կոչ անելով ռուսական հեռուստաընկերություններին՝ օբյեկտիվորեն լուսաբանելու Ուկրաինայի իրադարձությունները: Նամակը հասցեագրված է մի քանի հեղինակավոր հեռուստաընկերությունների գլխավոր տնօրեններին: Նամակում նշված է, որ յուրաքանչյուրը, այդ թվում նաև՝ հեռուստաընկերությունները, պատասխանատվություն են կրում երկու եղբայր ժողովուրդների միջև պատերազմի հրահրում թույլ չտալու համար: Նրանք կոչ են անում պատասխանատվության զգացում ունենալ խոսքի նկատմամբ, քանի որ պատերազմից ոչ ոք ոչինչ չի շահելու, կորցնելու են բոլորը:

Դիտվել է՝ 918

Մեկնաբանություններ